Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ

Հունվար 27,2010 00:00

Երեկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից «Առավոտին» տեղեկացրին, որ Պաշտպանը դիմել է ՀՀ արդարադատության նախարար Գ. Դանիելյանին: «Իմ հանձնարարությամբ աշխատակազմի աշխատակիցները երեկ հանդիպել են ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կալանք կրող Սասուն Միքայելյանին, որը հայտնել է, որ ունի սրտի հետ կապված խնդիրներ, որի կապակցությամբ անհրաժեշտ է իրականացնել սրտի եւ սրտանոթների հետազոտություն, ինչն անհնար է կատարել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Դատապարտյալը խնդրել է՝ հնարավորության դեպքում հետազոտությունը կատարվի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում: Նաեւ հայտնել է, որ պատերազմական գործողությունների ընթացքում ստացված բեկորային վնասվածքի հետեւանքով որոշ բեկորներ չեն հեռացվել իր աջ ոտքից, ինչը ուժգին ցավեր է առաջացնում: Միքայելյանը խնդրել է հնարավորության դեպքում կատարել ոտքի վիրահատություն», դիմելով նախարարին՝ տեղեկացնում է Պաշտպանը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը խնդրում է քննարկել դատապարտյալ Ս. Միքայելյանի՝ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում հետազոտվելու, ինչպես նաեւ հնարավորության դեպքում միջոցներ ձեռնարկել լուծելու դատապարտյալ Ս. Միքայելյանի ոտքի վիրահատության հետ կապված խնդիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել