Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պատիժներ՝ սեքսով զբաղվելու ձեւերի համար

Հունվար 26,2010 00:00

Հին Հռոմի սենատորները երկար էին մտածում այն հարցի շուրջ, թե ինչպես մարմնավաճառությունը օրինականացնեն եւ հարկ վերցնեն: Եվ գտան: Մարմնավաճառությամբ զբաղվելու իրավունք ստացան այն կանայք, որոնք կամավոր իրենց մազերը կներկեին վառ կարմիր, դեղին եւ երկնագույն: Հարկայինի աշխատակիցների գործը դրանով հեշտանում էր: Այլ պետություններում նման կանանց արգելվում էր սպիտակ կամ սեւ շոր հագնել, նրանք պետք է վառ գույնի հագուստներ կրեին:
Պոռնոգրաֆիայի նկատմամբ ամենաանհանդուրժող երկիրը կարելի է Բրազիլիան համարել: Այնտեղ ոչ թերթերում, ոչ ամսագրերում, ոչ գիտական հանդեսներում չի կարելի հոմոսեքսուալիստների մասին նյութեր տպագրել: Սիրով զբաղվող զույգերի նկարներ նույնպես չի կարելի տպագրել, բայց մերկ կրծքով կանանց նկարներ կարելի է (կերակրող մայրը պոռնոգրաֆիա չէ): Շատ խիստ երկիր է Բրազիլիան: Բայց մյուս կողմից հիշենք հայտնի Կառնավալները: Այդ հիասքանչ միջոցառման ժամանակ ցերեկը հագնված կին՝ ջահը ձեռքիդ ման գաս, չես գտնի: Էլ չասենք, որ բրազիլիական սերիալներում եւ հոմոսեքսուալիստներն են անպակաս եւ մարմնավաճառները:
ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգի Հաստինգ քաղաքում մի օրենք է գործում, որով հյուրանոցների տերերը բոլոր իրենց հաճախորդներին պարտավոր են երկարաթեւ ու երկարափողք գիշերանոցներ տրամադրել, քանի որ առանց գիշերանոցի արգելված է անկողին մտնել: Այս հոդվածը վերաբերում է նույնիսկ օրինական ամուսիններին: Խախտողներին տուգանում են 10-ից 40 դոլար:
Իրանում ամուսինը իրավունք չունի առանց կնոջը նյութական միջոցներ տրամադրելու՝ նրանից բաժանվել կամ հեռանալ: Ճիշտ է, ամուսինը կարող է ամուսնալուծվել, եթե կարողանա դատարանում ապացուցել, որ կինն իրեն դավաճանում է (դավաճանել է): Այս դեպքում նրան տալիս են ազատություն, իսկ կնոջը՝ մահ: Կանանց նման բաների համար գլխատում են, իսկ տղամարդկանց անդամահատում՝ անդամով, ամորձիներով, եւ թողնում քաղաքի կամ գյուղի հրապարակում վերջնական բուժման… կամ մահանալու (ինչն ավելի հաճախ է լինում) համար: Վերջին անգամ նման մահապատիժ կիրառվել է 1987 թ.-ին:
Արիզոնա նահանգում արկածներ սիրող չամուսնացած կանանց եւ տղամարդկանց շատ խիստ են վերաբերվում: Եթե նրանք սեքսով են զբաղվում ոչ միայն հասարակական վայրում, այլ նույնիսկ իրենց սեփական տանը, միանգամից հայտնվում են դատարանում եւ դատապարտվում 3 տարվա ազատազրկման: Այս օրենքը գործում է 1823 թ.-ից մինչ օրս:
Գերմանիայում ամուսիններից որեւէ մեկի կողմից վեճի ժամանակ բարձի օգտագործումը հասցնում է դատարան, քանի որ գերմանական օրենքներով բարձը համարվում է «պասիվ զենք»:
Կալիֆոռնիայում ամուսնական դավաճանությունը հետապնդվում է օրենքով: Դրա համար «տուժող կողմը» հայտարարություն է տալիս դատարան եւ մեղավոր կողմը տուգանվում է $1000-ով կամ մեկ տարի կալանքով: Հետաքրքիր է, որ նման բանի համար Արկանզաս նահանգում տուգանում են $20-100-ով:
venera18plus.com-ը նշում է, որ ԱՄՆ-ում շատ խիստ օրենքներ են գործում նաեւ օրալ սեքսի համար: Այսպես, Հյուսիսային Դակոտայում նման բանի համար կարելի է մինչեւ 10 տարի բանտում անցկացնել: Որոշ չափով իրենց հանգիստ են զգում Յուտա նահանգի օրալ սեքսի սիրահարները: Դրա համար ցանկացած երկրի քաղաքացու կալանավորում են 6 ամսով եւ տուգանում $299-ով: Ռոդ-Այլեդում օրալ սեքսը օրենսդրորեն համարվել է «ահավոր, զզվելի եւ անբնական ակտ, որն ուղղված է բնության եւ մարդկային արժանապատվության դեմ»: Այստեղ մեղավորներին 7-10 տարի կալանքը երաշխավորված է եւ անպայման պետական ծառայությունից հեռացնում են: Նյու Մեքսիկո նահագում օրալ սեքսն անօրինական է: Այնտեղ լեզվային նման մարմնամարզության համար 2-10 տարի կալանք են տալիս ու պարտադիր տուգանում $5000-ով: Իսկ Ֆլորիդա նահանգում սեքսի նման ձեւի համար 20 տարի են դատապարտում: Միեւնույն ժամանակ, զուգընկերներից երկուսին էլ հավասարաչափ պատժում են:
Դուք հավատո՞ւմ եք այս ամենին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել