Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մատանին եւ մեր առողջությունը

Հունվար 26,2010 00:00

Զարդերի սիրահարները շատ հաճախ ձեռքի մատների մեծ մասը միանգամից «ծանրաբեռնում» են մատանիներով՝ չիմանալով, որ այդ սովորությունը այնքան էլ անվտանգ չէ:

Ձեռքի մատների վրա կան բազմաթիվ զգայուն կետեր, որոնք կապված են այս կամ այն օրգանի հետ: Արտասահմանյան գիտնականներն իրենց հետազոտություններով հանգել են նրան, որ մշտապես մատանի կրելը, հատկապես նեղ մատանի, կարող է առաջ բերել կամ էլ խթանել որոշ հիվանդություններ:

Օրինակ, ճկույթին հագցված մատանին կարող է առաջացնել ախտահարումներ 12-մատնյա աղիում: Անանուն մատի վրա՝ մաստուրաթիա, սեռական եւ ներզատիչ (էնդոկրին) օրգանների ախտահարումներ: Միջնամատի վրա՝ աթերոսկլերոզ եւ հիպերտոնիա (արյան ճնշման բարձրացում): Ցուցամատի վրա՝ օստեոխոնդրոզ եւ ռադիկուլիտ:

Այնպես որ, հաճախ մատներին տվեք «հանգիստ»՝ տարբեր զարդերից:

Գիշերը հանեք նաեւ «նշանի մատանին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել