Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՋՐԱՀԱՐՍ՝ ԱՄՆ-ՈՒՄ

Հունվար 26,2010 00:00

Միացյալ Նահանգներում, օվկիանոսի ափին մի բնակիչ ջրահարսի դիակ է գտել, այս մասին տեղեկանում ենք ռուսական լրատվամիջոցներից: Ֆլորիդացին գտածոն նույնիսկ ինտերնետ-աճուրդի էր հանել: Վերջինս հայտարարել է, որ սկզբում իրեն թվացել է, թե ափին ջրիմուռների մեջ հսկա ձուկ է պառկած, հետո, երբ մոտեցել է, զարմացել է՝ տեսնելով ձկնամարդուն, որին, հավանաբար ափ էր նետել փոթորիկը: Նա այդ էակի դին առաջարկել է Ֆլորիդայի հնագիտական թանգարաններին, սակայն ամենուր մերժման է հանդիպել, մտածել են՝ սովորական խաբեբա է:

Իհարկե, ջրահարս-հրեշը արդեն վաճառված է, գնորդն էլ անհայտ է: Նա այդ էակին ձեռք բերելու համար ծախսել է 1550 դոլար, գումարած եւս 200՝ տեղափոխման վարձ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել