Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առաջնայինը Բաքվի առաջնությունն է

Հունվար 26,2010 00:00

Ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որտեղ չեմպիոններին ու մեդալակիրներին որոշելու համար մրցագորգում պայքարի մեջ էին մտել 124 ըմբիշներ:

Ըստ քաշային կարգերի 2010 թվականի հանրապետության չեմպիոն դարձան:

Միհրան Ջաբուրյան 55 կգ քաշային կարգ

Արթուր Առաքելյան 60 կգ

Ժիրայր Հովհաննիսյան 66 կգ

Դավիթ Պապոյան 74 կգ

Վադիմ Լալիեւ 84 կգ

Էդգար Ենոքյան 96 կգ

Ռուսլան Բասիեւ 120 կգ

Առաջնության արդյունքներով կազմավորվեց Հայաստանի ազգային հավաքականը, որը պատրաստվում է ուսումնամարզական հավաքի մեկնել Իրան, այնտեղ մասնակցել միջազգային մրցաշարի, որից հետո հավաքականի մարզչական խորհուրդը կանվանի այն ըմբիշների անունները, որոնք ապրիլի 10-15-ը Բաքվում հանդես կգան մարզաձեւի Եվրոպայի առաջնությունում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել