Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվա բանական համալսարանը Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության հետ համատեղ կազմակերպում է «Վերաիմաստավորելով ամերիկյան ժողովրդավարությունը» թեմայով ձմեռային դպրոցը, որը կանցկացվի Ծաղկաձորում, «Կեչառիս» հյուրանոցային համալիրում, 2010 թ. հունվարի 27-ից 31-ը: Ծրագրի նպատակն է նպաստել գիտելիքի ձեւավորմանը այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են ամերիկյան հասարակությունը, քաղաքական համակարգը, պետական ինստիտուտները, ներքին եւ արտաքին քաղաքականությունը եւ այլն: Ձմեռային դպրոցին կմասնակցեն 30 երիտասարդ մասնագետներ, որոնց հնարավորություն կընձեռվի ընդլայնել իրենց գիտելիքները ԱՄՆ հասարակության, մշակույթի, արժեքների, հաստատությունների, դրանց անցյալի եւ ներկայի վերաբերյալ: Ձմեռային դպրոցը կվարի ԱՄՆ-ից հատուկ հրավիրված Քարնեգիի Միջազգային հարաբերություններում էթիկայի գծով խորհրդի ավագ հետազոտող Ուիլիամ Վոքին: Հանդիպումները կվարեն նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները, ինչպես նաեւ մի շարք փորձագետներ ու քաղաքագետներ Հայաստանից: