Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄՆ-Ն ՊԱՀԱՆՋԵԼ Է ՀԱՆՁՆԵԼ ԳՎԱՏԵՄԱԼԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Հունվար 26,2010 00:00

Գվատեմալայի ոստիկանությունը երկրի նախկին նախագահ Ալֆոնսո Պորտիլլոյին կալանավորելու սանկցիա է տվել: AFP-ի մատուցմամբ, նման որոշում կայացվել է ԱՄՆ-ի կողմից Պորտիլլոյին վտարելու եւ ամերիկյան արդարադատությանը հանձնելու վերաբերյալ հարցման շրջանակներում: ԱՄՆ-ն Պորտիլլոյին մեղադրում է ամերիկյան բանկերի միջոցով փողերի լվացման, ավելի քան 60 մլն դոլար օրինականացնելու եւ դրանք օֆշորային գոտիներ եւ եվրոպական բանկեր տեղափոխելու մեջ: Փողերի լվացման մեջ կասկածվում են նաեւ նախկին նախագահի մի քանի ազգականներ:

Գվատեմալայի ոստիկանությունն արդեն խուզարկել է Պորտիլլոյի՝ երկրի մայրաքաղաքում գտնվող տունն ու երկրի արեւմուտքում գտնվող նրա գրասենյակը, բայց նրան գտնել այդպես էլ չի հաջողվել: Ենթադրվում է, որ Պորտիլլոն իր կացարաններից մեկից փախուստի է դիմել ոստիկանության ժամանումից րոպեներ առաջ: Lenta.ru-ն տեղեկացնում է, որ Պորտիլլոն Գվատեմալան ղեկավարել է 2000-2004թթ.: Պաշտոնանկությունից մեկ տարի անց նա տեղափոխվել է Մեքսիկա՝ կոռուպցիայի համար քրեական մեղադրանքներից խույս տալու նպատակով: 2008-ին նա վտարվել է Գվատեմալա, որտեղ նրան սպասվում էր դատական գործ՝ իր նախագահության օրոք երկրի պետական բյուջեից ընդհանուր առմամբ մոտ 1 միլիարդ դոլար յուրացնելու մեղադրանքով: Գվատեմալա վտարվելուց հետո երկրի իշխանությունները նրան գրավի դիմաց ազատ էին արձակել, իսկ հիմա չգիտեն նրա գտնվելու վայրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել