Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՎԱԽԵՑՆՈՒՄ Է ՇՎԵԴԻԱՅԻՆ

Հունվար 26,2010 00:00

Մոսկվայի ագրեսիվ արտաքին քաղաքականությունը Շվեդիայում վախ է առաջացնում: Այդ մասին երկուշաբթի օրը գրել է գերմանական «Die Welt»-ը՝ պարզաբանելով, թե Ռուսաստանը Բալթիկ ծովի ջրային ավազանում սպառնում է Շվեդիայի ռազմավարական շահերին: Այս համատեքստում Շվեդիայի ազատական-պահպանողականների կառավարական կոալիցիան ներկայացնող Ժողովրդական կուսակցությունը երկրի իշխանություններից պահանջել է ամրապնդել բանակը: Վերջինս կոչ է արել Բալթիկ ծովում, Գոտլանդ կղզում տեղակայել զինվորական համակազմ՝ շեշտելով շվեդական բանակի վերակազմավորման եւ արդիականացման անհրաժեշտությունը:

Աղբյուրը հիշեցրել է, որ 1990-2008 թվականներին Շվեդիան աստիճանաբար կրճատել է իր ռազմական բյուջեն, ուստի՝ Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Բյորկլունդի պահանջների կենսագործումը կարող է արմատական շրջադարձ լինել շվեդական անվտանգության քաղաքականության տեսանկյունից: Շվեդներին մտահոգում է նաեւ շվեդական ծովային տարածքով անցնող «Nord Stream» նոր գազատարը: Տեղի փորձագետները կարծում են, որ Ռուսաստանը կարող է այն օգտագործել լրտեսության նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել