Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հարձակում «Ուկրաինա» տպագրատան վրա

Հունվար 26,2010 00:00

Կիեւում, «Ուկրաինա» տպագրատանը, որտեղ տպագրվում են երկրի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի համար նախատեսված քվեաթերթիկները, երեկ տեղի է ունեցել ձեռնարկության ղեկավարության «ուժային փոփոխություն»: Այս մասին, ըստ «News.am»-ի, հայտարարել է երկրորդ փուլ անցած Վիկտոր Յանուկովիչի մամուլի կենտրոնի ղեկավար Դմիտրի Պոնոմարչուկը: Նրա վկայությամբ, հատուկ ջոկատայինների եւ քաղաքացիական հագուստով մարդկանց հետ բախման արդյունքում տուժել են Յանուկովիչի ղեկավարած Տարածաշրջանների կուսակցության խորհրդարանական խմբակցության մի քանի պատգամավորներ:

Գրոհը ձեռնարկության վրա սկսվել է հունվարի 25-ի առավոտյան: Սկզբում ընկերության մոտ հայտնվել են քաղաքացիական հագուստով մարդիկ, որոնք սկսել են հարվածել դարպասներին: Տպագրատան պահակազորը փորձել է նրանց կանգնեցնել, սակայն վերջիններիս օգնության են եկել «Բերկուտի» հատուկ ջոկատայինները: Նրանք ջարդել են դուռը եւ ներխուժել շենք: Ջոկատայինները օգտագործել են մահակներ ու արցունքաբեր գազ: Շենքում գտնվող Տարածաշրջանների կուսակցության մի քանի պատգամավորներ փորձել են կասեցնել հարձակվողներին, սակայն ծեծի են ենթարկվել: Յանուկովիչի կողմնակից պատգամավորները բարիկադավորվել են 4-րդ հարկում, տպագրատան տնօրենի սենյակում: Նրանց հաջողվել է տեղի ունեցածի մասին ֆաքսով հաղորդագրություն տալ գլխավոր դատախազությանը:

Նախագահի թեկնածու Վիկտոր Յանուկովիչի շտաբը հայտարարել է արտակարգ ասուլիս հրավիրելու մասին: Հատկանշական է այն, թե ինչ գործ են ունեցել նախագահի թեկնածուներից մեկի՝ Յանուկովիչի խմբակցության պատգամավորները այն տպագրատանը, որտեղ տպագրվում են նախագահական ընտրությունների քվեաթերթիկները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել