Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Boeing-737»-Ը ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ

Հունվար 26,2010 00:00

Փրկարարները հայտնաբերել են Լիբանանի ափերի մոտ Ethiopian Airlines ընկերության «Boeing-737» ինքնաթիռի վթարման արդյունքում զոհված 29 անձանց դիակները: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի տրանսպորտի նախարարին:

Ինքնաթիռում եղել է 91 մարդ, ներառյալ անձնակազմը՝ 8 հոգի: Ուղեւորներից 54-ը լիբանանցիներ են, 22 եթովպացի, 2 բրիտանացի, մեկական՝ ռուսաստանցի, կանադացի, ֆրանսիացի, սիրիացի եւ իրաքցի:

News.am-ի փոխանցմամբ, ընկերությունը, որին պատկանում է կործանված ինքնաթիռը, հայտարարել է, թե փրկվածների մասին տեղեկություններ չկան:

Որոնողափրկարարական աշխատանքները իրականացվում են Նաամեղտ գյուղից 3,5 կմ հեռավորության վրա:

Ինքնաթիռի կործանման պատճառը, ըստ Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի, դժվար թե ահաբեկչությունը լինի: Մասնագետները չեն բացառում, որ պատճառը կարող էր կայծակը լինել: Ինչպես ավելի վաղ հայտնել էր աղբյուրը, Ethiopian Airlines ավիաընկերությանը պատկանող «Boeing-737» ինքնաթիռը, որը Բեյրութ-Ադիս Աբեբա չվերթն էր կատարում, հունվարի 25-ի առավոտյան վթարի է ենթարկվել Միջերկրական ծովում:

Ինքնաթիռը, որում եղել է 92 մարդ, այդ թվում՝ օդանավի անձնակազմը, անհետացել էր ռադարների տեսադաշտից թռիչքից մի քանի րոպե անց: Ականատեսների ասելով, իրենք տեսել են այրվող ինքնաթիռը եւ ջրի տակից առկայծող կրակի բոցեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել