Tert.am-ի տեղեկացմամբ, հունվարի 29-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա ռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմի շնորհանդեսը, որը նվիրվում է ռեժիսորի 55-ամյակին: Հայ-ադրբեջանական սահմանը հատող գոմեշի մասին այս պատմությունն անցած տարի շրջագայեց աշխարհի տարբեր անկյուններում՝ ԱՄՆ-ից մինչեւ Ճապոնիա, արժանացավ մի շարք հեղինակավոր մրցանակների, բարձր գնահատականների: