Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հունվար 26,2010 00:00

ԱՐՏԱՀՈՍՔԸ ԿԱՆԽՎԵԼ Է

ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկություններով, Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Արարատյան 16 հասցեում տեղի է ունեցել ավտովթար: «Մերսեդես» մակնիշի «13 ԼՍ 829» պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է գազի բաշխիչ կայանին, ինչի հետեւանքով տեղի է ունեցել գազի արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման: Ավտոմեքենայի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:

ԲԱԽՎԵԼ ԵՆ

Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ 2110» մակնիշի «11 ԼՏ 731», «ՎԱԶ 2107» մակնիշի ՏՏ 4428 եւ «Մոսկվիչ» մակնիշի 65 ՏՏ 155 պետհամարանիշերի ավտոմեքենաները: Պատահարի հետեւանքով «Մոսկվիչի» վարորդը մնացել է մեքենայի դեֆորմացված սրահում: Հրշեջ-փրկարարների ուժերով Ռ. Արզումանովը դուրս է բերվել ավտոմեքենայից: Զոհեր ու վիրավորներ չկան:

ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է

Տավուշի մարզային ոստիկանությունից ստացված տեղեկության համաձայն՝ Երեւան-Իջեւան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտոպատահար: «ԳԱԶ-24» մակնիշի 57 ՏԼ 039 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ» մակնիշի 643 ԼԼ 36 պետհամարանիշի բեռնատարին: Պատահարի հետեւանքով «ԳԱԶ-24»-ի վարորդը՝ Դիլիջանի Օրջոնիկիձեի 79/14 հասցեի 54-ամյա բնակիչ Էդիկ Թովմասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Իջեւանի հիվանդանոց: Տուժածը հիվանդանոցում մահացել է:

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ

ՀՀ ԱԻՆ տվյալներով, 2009 թվականին Հայաստանում արձանագրվել է 6754 արտակարգ իրավիճակ՝ 2008 թվականի 7788-ի դիմաց: Արձանագրվել է 3586 տեխնածին աղետ, 1585 հրդեհ, 396 տարերային աղետ, 2772 սոցիալ-կենցաղային պատահար: Այդ արտակարգ իրավիճակների արդյունքում զոհվել է 449 (2008 թվականին՝ 555) մարդ, վիրավորվել է 5528 (2008 թվականին՝ 6686) մարդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել