Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անձնական տվյալների վերահսկում եւ անցանկալիների հայտնաբերում

Հունվար 26,2010 00:00

ՀՀ կառավարության 2009 թ. հունվարի 15-ի թիվ 40-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2009թ. գործունեության միջոցառումների ծրագրի 227-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով նախապատրաստվել էր «Անհատական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը, որի ընդունումը պայմանավորված էր ՀՀ նախագահի 2008թ. մարտի 15-ի ՆԿ-53-Ա կարգադրությամբ հաստատված Հայաստանի միգրացիայի համակարգի եւ «կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի» եւ «նույնականացման քարտերի» ներդրման հայեցակարգի դրույթներով:

Նախագծի նպատակն է uուբյեկտների անհատական տվյալների կողմից uեփական տվյալների վերահuկման երաշխավորված հնարավորությունների ամրագրում, ինչպես նաեւ էլեկտրոնային անձնագրերում ամրագրման ենթակա մարդու ֆիզիոլոգիական առանձնահատկությունները բնութագրող տվյալների հավաքման, մուտքագրման, համակարգման, օգտագործման, պահպանման հետ կապված հարաբերություններն օրենսդրորեն կարգավորելը: Նախագիծը ՀՀ կառավարության քննարկմանն էր ներկայացվել անցյալ տարվա հոկտեմբերի 10-ին: ՀՀ վարչապետի կողմից նախագիծը նոյեմբերի 2-ին վերադարձվել է ՀՀ ոստիկանություն՝ միջազգային փորձը ուսումնասիրելու համար:

ՀՀ ոստիկանության համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքներով Հայաստանն անցում կկատարի «նոր սերնդի» անձը հաստատող փաստաթղթերի համակարգին:

«Կենսաչափական տվյալներով անձնագրի» ներդրմամբ հնարավոր կլինի պարզեցնել եւ ավտոմատացնել անձի նույնականացման գործընթացը, կմեծանա «անցանկալի» անձանց հայտնաբերման արդյունավետությունը, իսկ ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան Եվրամիության անդամ պետություններ մուտքի վիզաներ ստանալ պարզեցված ընթացակարգով: Ոստիկանությունը պաշտոնապես տեղեկացնում է նաեւ, որ նախագծերի փաթեթն այժմ գտնվում է ՀՀ Ազգային ժողովում:

Ըստ ոստիկանության. «Ծրագրի 229-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով նախապատրաստվել է «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի համաձայն՝ հանրային ծառայությունների համարանիշը ձեւավորվելու է ըստ սոցիալական քարտերի ձեւավորման ձեւաչափի՝ օրենքով սահմանված կարգով բնակչության պետական ռեգիստր մուտքագրված անհատական տվյալների (սեռ, ծննդյան օր, ամիս, տարեթիվ) հիման վրա, ամրագրվելու է անձի ինքնությունը հաստատող փաստաթղթերում եւ օգտագործվելու է պետական մարմինների, պաշտոնատար անձանց, իրավասու այլ անձանց կողմից ֆիզիկական անձանց ծառայություններ մատուցելիս՝ անհատական տվյալների տեղեկատվական բազաներում վերջիններիս նույնականացումն իրականացնելու նպատակով»:

Էլեկտրոնային անձնագրերի եւ նույնացման քարտերի պատրաստման համար ձեռք են բերվելու անհրաժեշտ տեխնիկական միջոցներ (սարքավորումներ): Վերոնշյալ սարքավորումների ձեռքբերման եւ տեղադրման ժամկետը սահմանվել է մինչեւ փետրվարի 15-ը: Պատասխանատուն ՀՀ էկոնոմիկայի նախարարության ենթակայությամբ գործող ծրագրի իրագործման գրասենյակն է, իսկ ՀՀ ոստիկանությունը հանդիսանում է համակատարող:

 «Առավոտի» տեղեկություններով, «եվրոանձնագրերը» կարժենան մոտ 70 դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել