Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԵՏՈ ՉԱՍԵՔ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԴԱՎԱՃԱՆ ԵՄ

Հունվար 26,2010 00:00

Արդեն 10 տարի է՝ պատրաստ են գյուտեր, որոնք կարճ ժամանակում կլուծեն մարդկության առջեւ ծառացած թիվ 1 եւ 2 խնդիրները, դրանք են՝ երկրագնդի գլոբալ տաքացումը եւ էներգետիկ ճգնաժամը՝ առանց ատոմակայանների եւ ջերմաէլեկտրակայանների: Կան գյուտերի արտոնագրերը եւ գիտնականների կարծիքները, ըստ որոնց՝ դրանք արժանի են ներկայացվելու հանրապետության նախագահի մրցանակի: Իշխանություններին ուղղված դիմումները ոչ ոք չի կարդում: Այդ գյուտերը աշխարհին ներկայացնելիս կարճ ժամանակում Հայաստանը կդառնա աշխարհի առաջադեմ եւ ամենահարուստ երկրներից մեկը, քանի որ ամբողջ աշխարհի էներգետիկ հարցերը կլուծեն հայերը, եւ եկամուտների 20%-ը կգա Հայաստան: Եթե իմ գյուտերին հավատան (դրանք ես ապացուցում եմ նաեւ փորձով), միայն Հրազդան գետի վրա կարելի է կառուցել 5000 հիդրոէլեկտրակայան, յուրաքանչյուրը ատոմակայանի մի բլոկի հզորության, որոնցից յուրաքանչյուրի վրա կծախսվի հազար անգամ քիչ, քան ատոմակայանի մի բլոկի համար: Այսինքն՝ այդ հիդրոէլեկտրակայաններից 4-ը կտա մեր ատոմակայանի չափ էներգիա: Արփա գետի վրա նույնպես կարելի է կառուցել 2000 հիդրոէլեկտրակայան: Մեր ասած ձեւով կառուցելիս՝ մի լեռնային ջրառատ գետով կարելի է կարգավորել ամբողջ աշխարհի էներգետիկ խնդիրները, որը եւ կլուծի երկրագնդի գլոբալ տաքացման հարցը: Հողմաէլեկտրակայաններ կառուցելու դեպքում էլ յուրաքանչյուրը կունենա ատոմակայանի հզորություն: Որ տարածքներում քամու հոսքը դանդաղ է, կարող ենք արագացնել, որտեղ օդի հոսք (քամի) չկա՝ կարող ենք առաջացնել օդի հզոր հոսք, որը կպտտեցնի այնպիսի տուրբին, որը կարող է տալ ատոմակայանից մեծ էներգիա: Այնպես որ, եկել է ժամանակը լուծելու երկրագնդի գլոբալ տաքացման եւ էներգետիկ ճգնաժամի խնդիրները: Դրանք պետությունը պետք է ներկայացնի աշխարհին, սակայն այն մարդիկ, որոնք կոչված են այդ գործը կատարելու՝ գլխացավանքից ազատվելու համար իմ դիմումներին սուտ պատասխաններ են տալիս, որովհետեւ նախանձից կուրացել են, որ այդ բոլորը իրենք չեն ասում, այլ ասում է մի սովորական մաթեմատիկայի նախկին ուսուցիչ: Իմ նախկին աշակերտների միջոցով կառուցում ենք լաբորատորիա, որտեղ կկատարենք փորձերը: Բազմաթիվ դիմումներից հետո պետությունը ոչ մի օգնություն ցույց չտվեց:

Եթե այս դիմումին պետության կողմից այս անգամ էլ արձագանք չեղավ, կդիմեմ արտերկրի դեսպանատներին, ու եթե որեւէ մի երկիր այդ գյուտերին տեր կանգնի՝ ինձ չհամարեք հայրենիքի դավաճան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել