Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼՈՒԺԿՈՎԸ ԿԳԱ

Հունվար 26,2010 00:00

Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրավերով՝ հունվարի 29-30-ը Երեւան կժամանի Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի գլխավորած պատվիրակությունը: Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այցի ընթացքում կստորագրվի «Մոսկվայի կառավարության եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար ոլորտներում համագործակցության մասին» համաձայնագիր: Նախատեսվում է նաեւ համագործակցության ծրագրերի ստորագրում Երեւանի Կենտրոն եւ Մոսկվայի Կենտրոնական, ինչպես նաեւ Ավան եւ Հյուսիսային վարչական շրջանների միջեւ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել