Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

1 ՄԻԼԻՈՆԱՆՈՑ ՆՎԵՐ ԵՆՔ ՏՎԵԼ՝ ԼԱՎ ԵՆՔ ԱՐԵԼ, ԷԼԻ ԵՆՔ ՏԱԼՈՒ

Հունվար 26,2010 00:00

«Առավոտի» հունվարի 19-ի համարում տպագրված «1 միլիոն դրամանոց նվերներ ՊԵԿ աշխատակիցներին» հրապարակման մեջ տեղեկացրել էինք, որ անցած տարվա դեկտեմբերին կոմիտեն իր լավագույն 20 աշխատակիցներին խրախուսել է մոտ 1 միլիոն դրամ արժողության թեւի ժամացույցներով: Այս առնչությամբ ՊԵԿ-ը պարզաբանում է. «Չնայած ճգնաժամին եւ տնտեսական անկմանը, նախորդ տարի ՊԵԿ-ը հաջողությամբ է իրականացրել 2009-ի աշխատանքային գործունեությունը՝ ներառյալ հարկային եւ մաքսային վարչարարության կատարելագործման բարեփոխումների ծրագիրը, բյուջետային մուտքերի հավաքագրումը, ստվերի դեմ պայքարը: Արդյունքում՝ ՊԵԿ ղեկավարությունն անհրաժեշտ է համարել լավագույն աշխատակիցներին խրախուսել կատարած աշխատանքի դիմաց՝ տարեվերջին պարգեւատրելով նրանց եւ կազմակերպելով Ամանորի միջոցառում: Այդ միջոցառմանը ներգրավված են եղել համակարգի մեծաքանակ աշխատակիցներ: Կոմիտեի մի շարք աշխատակիցներ էլ, հարկային եւ մաքսային վարչարարության կատարելագործման բարեփոխումների ծրագիրը հաջողությամբ իրականացնելու համար, պարգեւատրվել են կրծքանշաններով, ձեռքի ժամացույցներով եւ շնորհակալագրերով, իսկ ավելի քան 70 աշխատակցի շնորհվել են մաքսային եւ հարկային ծառայությունների հատուկ կոչումներ, մի շարք աշխատակիցներ խրախուսվել են դրամական պարգեւներով»: ՊԵԿ-ի պարզաբանմամբ, նվերների համար ծախսված գումարները բացառապես կոմիտեի արտաբյուջետային միջոցներից են. «ՊԵԿ-ը արդեն ավանդույթ դարձած այս միջոցառումներից չի հրաժարվելու եւ այսուհետեւ էլ շարունակելու է խրախուսել համակարգի լավագույն աշխատակիցներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել