Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓԱԽՈՒՍՏԻ ՓՈՐՁԸ ԿԱՍԵՑՎԵՑ

Հունվար 26,2010 00:00

\"\"
\"\"
Կիրակի՝ հունվարի 24-ին, առավոտյան ժամը 9:30-ի սահմաններում, Երեւանի Մաշտոցի պողոտայի մատույցներում ականատես եղանք, թե ինչպես էին ճանապարհային ոստիկանության մի քանի մեքենաներ, ձայնալուսային ազդանշանները միացրած, հետապնդում «Ինֆինիտի» Ջիփ 88 SS 002 համարանիշով մեքենայի: Հետապնդումը ցավալի վախճան ունեցավ: Ջիփի փախուստը կասեցվեց միայն այն պահին, երբ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում փախստականը մեքենայով բախվեց ոստիկանության ավտոմեքենային: Ճանապարհային ոստիկանները օրինախախտ երիտասարդին տեղափոխեցին ոստիկանության Կենտրոնի բաժին: «Առավոտի» տեղեկություններով, վարորդը Քանաքեռ առաջին փողոցի, առաջին նրբանցքի, 27 տան բնակիչ, 20-ամյա Պետրոս Կարապետյանն է (նկարում ձախից: Իսկ ավտոմեքենան պատկանում է Արաբկիր համայնքի բնակիչ Արսեն Գրիգորյանին: Դեպքի վայրում տեղազննություն կատարող ոստիկանության աշխատակիցների պատմելով՝ իրենց է մոտեցել Աղաջան անունով ներկայացած մի երիտասարդ (նկարում աջից) եւ ասել, թե աշխատում է Ազգային ժողովում: Կատարվածի կապակցությամբ ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր: «Առավոտի» տեղեկություններով, 2009 թվականին ճանապարհային ոստիկանի «Կանգառ» ազդանշանին չենթարկվելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 52 վարորդ: Նշված արարքի համար օրինախախտ վարորդը տուգանվում է 200 000 դրամի չափով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել