Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ֆոտբոլի աստղերը եւ նրանց գեղեցիկ կանայք

Հունվար 23,2010 00:00

Համաշխարհային սպորտի աստղերը կյանքի ընկերուհի ընտրելու հարցում ճաշակի պակաս չունեն: Սակայն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այդ հարցում էլ նրանք, ինչպես յուրաքանչյուրն իր մարզաձեւում, ցանկանում է լավագույնը լինել, միմյանց հետ պայքարի մեջ են, թե ո՞ւմ կինը կամ ընկերուհին է ավելի գեղեցիկ ու հրապուրիչ: Իսկ երբ աստղային զույգերի միասնությունը հիմնված է լինում ոչ թե փառքի արժանանալու, այլ փոխադարձ սիրո, դժվար պահերին միմյանց թեւութիկունք կանգնելու պատրաստակամության վրա, ուրեմն ամեն բան հրաշալի է: Ասվածը լիովին վերաբերում է նաեւ ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների կանանց եւ ընկերուհիներին, որոնք ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում իրենց սիրելիների կրած ճակատագրական պարտությունից հետո որոշել են ինչ-որ չափով «քաղցրացնել» ֆուտբոլասերների ապրած դառնությունը: Այդ նպատակով գեղեցկուհիները համաձայնել են կիսամերկ լուսանկարվել օրացույցի համար՝ կազմելով ինքնատիպ խորհրդանշական հավաքական: Սակայն տարին 12 ամիս ունի եւ օրացույցի վերջին էջը դատարկ է մնում: Գուցե այդ բացը լրացնի գլխավոր մարզիչ Գուս Հիդդինգի՞ երկրորդ կեսը:
Ահա նրանք:

\"\"\"\"
Իննա Ժիրկովա: Նատալյա Զիրյանովա:

\"\"\"\"
Եվգենիա Տորբինսկայա: Օքսանա (Կոլոդինի ընկերուհին):

\"\"\"\"
Մարիա Պոգրեբնյակ: Մարիա Պոզդնյակովա (Բիլյալետդինովի ընկերուհին):

\"\"\"\"
Նատալյա Իգնաշեւիչ: Լարիսա Պավլյուչենկո:

\"\"\"\"
Լարիսա Սեմշովա: Կիրա Գաբուլովա:

\"\"
Յուլյա Բարանովսկայա (Արշավինի ընկերուհին):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել