Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿԻՆԻ ԵՎ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Է՛Լ ԱՎԵԼԻ ԵՆ ԼԱՐՎՈՒՄ

Հունվար 23,2010 00:00

BBC-ի մատուցմամբ, Չինաստանը կտրականապես հերքել է Վաշինգտոնի հայտարարությունը, որով նա մեղադրել է պաշտոնական Պեկինին ինտերնետը գրաքննության ենթարկելու մեջ: Չինաստանի ԱԳՆ-ի հայտարարության համաձայն, ԱՄՆ-ի ղեկավարության բողոքները գրաքննության դեմ կարող են վնասել Չինաստանի եւ ԱՄՆ-ի երկկողմ հարաբերություններին: Չինաստանի դժգոհության համար առիթ էր հանդիսացել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությունը, որտեղ վերջինս Չինաստանի իշխանություններին կոչ էր արել հետաքննել այդ երկրի կողմից Google-ի դեմ վերջերս տեղի ունեցող կիբերհարձակումների փաստերը, որոնք ստիպել էին ընկերությանը բարձրաձայնել չինական շուկան լքելու իր հնարավոր որոշման մասին:

Քլինթոնը մի շարք երկրների, այդ թվում՝ Չինաստանին, մեղադրել էր նաեւ գրաքննությունը խրախուսելու համար: Ի պատասխան, Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մա Չժաո Սյույը շեշտել է, թե նման զարգացումները կարող են վնասել երկկողմ կապերին, մինչդեռ Վաշինգտոնի եւ Պեկինի հարաբերություններն առանց այդ էլ լարված են առեւտրական դիսբալանսի, արժույթների փոխարժեքների եւ Թայվանին ամերիկյան զենք մատակարարելու խնդիրների պատճառով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել