Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎՐՈՎԸ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ

Հունվար 23,2010 00:00

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ակնկալում է պարզաբանումներ ստանալ ամերիկյան հակահրթիռային պաշտպանության «Պետրիոտ» համակարգերը Լեհաստանում՝ Ռուսաստանի սահմանից ոչ հեռու տեղակայելու առնչությամբ: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, նախարարն ասել է, թե տպավորություն ունի, որ Լեհաստանի այդ քայլն ուղղված է Ռուսաստանի դեմ: Միաժամանակ Լավրովը հայտնել է, որ Մոսկվան առայժմ պատրաստ չէ Վաշինգտոնի հետ համատեղ հակահրթիռային պաշտպանության ձեւավորմանը՝ հավելելով, թե՝ նախ անհրաժեշտ է համատեղ վերլուծել հնարավոր սպառնալիքները: ՌԴ ԱԳ նախարարը նաեւ ընդունել է, որ ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգերը Լեհաստանում տեղակայելը այդ երկրների երկկողմ հարաբերություններին առնչվող խնդիր է. «Հավանաբար, պատճառներ կան, որ համակարգերը տեղակայվում են այնտեղ, որտեղ տեղակայվում են: Ես այդ մասին լիարժեք տեղեկատվություն չունեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել