Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՕԴԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ՏԱԳՆԱՊ Է

Հունվար 23,2010 00:00

Հնդկաստանի կառավարությունը երեկ երկրի խոշոր օդակայաններում տագնապ է հայտարարել: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, այդպիսի որոշումը պայմանավորված է հետախուզության աղբյուրների փոխանցած այն տեղեկություններով, թե Պակիստանում տեղակայված եւ «Ալ Քաիդայի» հետ կապեր ունեցող «Լաշկեր-է-Թայնի» եւ «Ջամաատ-ալ-Դավի» ահաբեկչական խմբավորումների գրոհայինների կողմից հնարավոր են հնդկական ինքնաթիռների հափշտակման փորձեր: Հնդկաստանի կառավարությունը պարտադրել է բոլոր ազգային ավիաընկերություններին, նախեւառաջ՝ «Էյր Ինդիա»-ին, միջոցներ ձեռնարկել իրենց ներքին եւ միջազգային ուղեւորատար թռիչքների ժամանակ անվտանգությունն ապահովելու համար: Այդ միջոցառումների պատասխանատվությունը դրված է օդային մարշալների վրա, որոնք թռիչքի ժամանակ ուղեկցելու են ուղեւորներին: Ենթադրվում է, որ ահաբեկիչների կողմից սպառնալիքի տակ են առաջին հերթին միջազգային չվերթներ իրականացնող ինքնաթիռները: Նման հարձակումների հավանականությունը ավելի հնարավոր է համարվում Նեպալում, Բանգլադեշում, Շրի-Լանկայում, Աֆղանստանում եւ Պակիստանում: Հնդկաստանի ԱԳՆ-ն այս տեղեկատվությունն ու կառավարության որոշումը շտապ փոխանցել է այդ երկրներում գործող իր դեսպանություններին եւ դիվանագիտական այլ առաքելությունների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել