Լրահոս
Օրվա լրահոսը

Համանախագահները հայտարարություն են արել

Հունվար 23,2010 00:00

\"\"ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ այս շաբաթ կայացած հանդիպումներում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները իրենց նվիրվածությունն են հայտնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այդ մասին ասված է տարածաշրջան կատարած այցի արդյունքներով միջնորդների հրապարակած հայտարարությունում:

ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարությունում Ռոբերտ Բրադկեն, Յուրի Մերզլյակովը եւ Բեռնար Ֆասիեն տեղեկացնում են, որ հունվարի 20-ին Երեւանում հանդիպելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ նրան են փոխանցել «2007 թվականի նոյեմբերի Մադրիդյան փաստաթղթի լրամշակված տարբերակը՝ համանախագահների կողմից Հիմնարար սկզբունքների նոր ձեւակերպմամբ»: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին Մադրիդյան փաստաթղթի լրամշակված տարբերակը փոխանցվել էր դեռ անցած տարվա դեկտեմբերին՝ միջնորդների Բաքու կատարած այցի ժամանակ:

Համանախագահները ընդգծում են, որ համապատասխան հրահանգը ստացել էին իրենց նախագահներից 2009 թվականին, Ակվլիայում:

«Համանախագահների հետ իրենց քննարկումներում երկու նախագահներն էլ՝ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը, իրենց նվիրվածությունը հայտնեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հետամուտ լինելուն եւ վերահաստատեցին լրջությունը, որով իրենց կողմը մոտենում է բանակցություններին»,- ասված է միջնորդների ուրբաթ օրվա հայտարարությունում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել