Վերջին օրերի ընթացքում Թուրքիայում հակաահաբեկչական գործողությունների շրջանակներում երկրի Անվտանգության գլխավոր վարչության աշխատակիցները համաժամանակյա գործողություններ են իրականացրել Ստամբուլից դեպի հարավ-արեւելք գտնվող 16 նահանգներում, որոնց արդյունքում ձերբակալել են Թուրքիայում «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի հետ կապեր ունեցող 120 կասկածյալի։
«ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, միայն հունվարի 22-ին թուրքական իշխանությունների ձեռքում է հայտնվել 30 կասկածյալ, որոնց թվում կան նաեւ ահաբեկչական կազմակերպության բարձրաստիճան ղեկավարներ, նաեւ անձինք, ովքեր զբաղվել են ծայրահեղականության քարոզչությամբ եւ ուղղակի աջակցություն են ցուցաբերել գրոհայիններին: Կասկածյալների տների շուրջկալների եւ խուզարկությունների արդյունքում թուրքական իրավապահները առգրավել են մեծ քանակությամբ զենք եւ պայթուցիկներ, նաեւ «Ալ Քաիդայի» գործունեությանն ու ծրագրերին վերաբերող կարեւոր փաստաթղթեր: