Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հանուն առողջության

Հունվար 23,2010 00:00

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ՝ «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրով նախատեսվում է Գյումրիում կառուցել նոր բժշկական կենտրոն եւ հիմնանորոգել Գավառի հիվանդանոցը:

Ըստ նույն աղբյուրի, նշված ծրագրով 2009 թվականին հիմնանորոգվել են Հրազդանի եւ Իջեւանի բժշկական կենտրոնները, հանրապետության 2 մարզերում կառուցվել են 4 գյուղական ամբուլատորիաներ, 8 մարզերում վերանորոգվել՝ 21 ամբուլատորիաներ: Բուժսարքավորումներով հագեցվել են 4 մարզերի 20 գյուղական ամբուլատորիաներ, մասնագիտական ուսուցում են անցել 237 բժիշկ եւ 322 բուժքույր: Եվս 5 մարզում ընթացքի մեջ է 5 ամբուլատորիաների կառուցումը: Այս տարվա առաջին եռամսյակում կավարտվեն Արմավիրի, Ապարանի եւ Արարատի, իսկ 2-րդ եռամսյակում` Գորիսի բժշկական կենտրոնների հիմնանորոգումները: Այս կենտրոնները նույնպես կապահովվեն բժշկական սարքավորումներով եւ կահույքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել