Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կհանդիպենք փետրվարի 5-ին

Հունվար 23,2010 00:00

\"\"«Առավոտը» այս տարվա օգոստոսի 19-ին էլեկտրոնային հարցում էր ուղարկել ՀՀ բոլոր 10 մարզպետարաններ: Խնդրել էինք մեզ տրամադրել տեղեկություններ, թե ինչպես են ծախսվել ՀՀ պետական բյուջեով «Այլ նպաստներ բյուջեից» տողով մարզպետարանների ստացած 20-ական միլիոն դրամները:

Դրանից հետո սկսվեց մարզպետարաններից արձագանքների, հարցմանը չպատասխանելու պատճառների ու «արդարացումների» իսկական շքերթ: «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված հնգօրյա ժամկետում պատասխանեց միայն Արագածոտնի մարզպետարանը:

Արդյունքում «Առավոտը» «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության օգնությամբ դատական հայցեր ներկայացրեց Լոռու, Շիրակի մարզպետների դեմ՝ խնդրելով ոչ իրավաչափ ճանաչել նրանց անգործությունը, որն արտահայտվել է հարցված տեղեկատվությունը չտրամադրելով եւ պարտավորեցնել 5-օրյա ժամկետում սպառիչ տեղեկատվություն տալ այն մասին, թե ի՞նչ նպատակներով են ծախսվել «Այլ նպաստներ բյուջեից»՝ մարզպետարաններին 2005, 2006, 2007, 2008 եւ 2009 թվականներին հատկացված գումարները, ամեն տարի քանի՞ որոշում է կայացվել, ինչքա՞ն գումար է ծախսվել ամեն որոշմամբ:

Հունվարի 15-ին տեղեկացրել ենք, որ «Առավոտն»՝ ընդդեմ Շիրակի մարզպետի հայցը կլսվի հունվարի 29-ին, ժամը 12-ին: Հունվարի 21-ին ՀՀ վարչական դատարանից տեղեկացանք, որ «Առավոտն»՝ ընդդեմ Լոռու մարզպետի հայցը կլսվի փետրվարի 5-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել