Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳԱԶԸ ԹԱՆԿԱՆՈՒՄ Է

Հունվար 23,2010 00:00

«ՀայՌուսգազարդ» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որպեսզի մատակարարվող գազի գինը 41%-ով թանկացնի: Այս մասին հայտնում են «ՀայՌուսգազարդի» լրատվական ծառայությունից: Ըստ ընկերության հայտի՝ նախատեսվում է ամսական մինչեւ 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող բաժանորդներին վաճառվող յուրաքանչյուր հազար խմ բնական գազի գինը՝ գործող 96 հազար դրամից բարձրացնել մինչեւ 136 հազար դրամի, այսինքն՝ յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց շարքային սպառողը 96 դրամի փոխարեն վճարելու է 136 դրամ, եւ դա այն պայմաններում, երբ 2010-ին բյուջեով աշխատավարձերի, նպաստների եւ այլ վճարների բարձրացում նախատեսված չէ: Հանձնաժողովը կարող է հայտը քննարկել եւ որոշում կայացնել 90 օրվա ընթացքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել