Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հեպատիտ-C-ով պահո՞ւմ են

Հունվար 23,2010 00:00

Անցյալ տարվա դեկտեմբերի 23-ից արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է գտնվում ԵԿՄ անդամ Արսեն Ասլանյանը:

Երեկ Արսեն Ասլանյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Աղասի Աթաբեկյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ դեկտեմբերի 25-ին դիմել է ՔԿՀ վարչության պետ Ա. Գիզիրյանին, միջնորդելով, որ իր պաշտպանյալը վատառողջ է, բողոքում է սուր ցավերից եւ անհրաժեշտ է կազմակերպել նրա ստացիոնար բուժման հարցը:

Փաստաբանը տեղեկացնում է, որ «Դիագնոստիկա» կենտրոնն իր հետազոտության արդյունքներով պարզել է, որ Ա. Ասլանյանի փայծաղը հեռացված է, ունի լյարդի սուր բորբոքում՝ վիրուսային հեպատիտ-C:

Նկատենք, որ հեպատիտ-C հիվանդությամբ տառապող որեւէ կալանավորի չեն պահում ազատազրկման վայրում, քրեակատարողական հիմնարկում: Մինչդեռ, փաստաբանի միջնորդության հետ կապված, ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ վարչության պետի տեղակալ Վ. Քոչարյանը պատասխանել է, որ «Ասլանյանի առողջական վիճակի եւ բժշկական փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում որոշվել է նրա բուժումը կազմակերպել վերոգրյալ հիմնարկի պայմաններում»: Չի նշվել անգամ՝ «վերոգրյալ հիմնարկի բուժմասում» արտահայտությունը, ինչը նշանակում է, որ կոռուպցիոն բացահայտ ռիսկի են գնում ՔԿՀ-ում: Այն դեպքում, երբ պաշտպանի միջնորդությանը կցվել են «Դիագնոստիկ» կենտրոնի հետազոտության արդյունքները, «Արմենիկում» կենտրոնի պաշտոնական ուսումնասիրությունները, ըստ որի՝ Ա. Ասլանյանը չունի փայծաղ եւ տառապում է վիրուսային հեպատիտ-C հիվանդությամբ:

Նման հանգամանքներում, ցանկացած պետության ազատազրկման վայրում գտնվողը պարտադիր ազատվում է պատժի կրումից, հաշվառվում է քաղաքացիական բուժհաստատությունում, այսինքն՝ պետությունը դրսեւորում է մարդասիրական մոտեցում ազատազրկվածի կամ կալանքի տակ գտնվողների նկատմամբ: Ասլանյանի պարագայում, դրսեւորվել է խտրական մոտեցում այն դեպքում, երբ նման ախտորոշմամբ հիվանդները անգամ մեկ օր ավելի չեն պահվել ՔԿՀ-ում:

Իսկ Սահմանադրությամբ բոլորը հավասար են օրենքի առաջ…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել