Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԵՂԱՎՈՐԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱ՞ՆՆ Է

Հունվար 23,2010 00:00

 «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը երեկ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իր համար զարմանալի էր Նիկոլ Փաշինյանի դատավճիռը։ «Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանին տային այդ դատավճիռը, ես այդքան չէի զարմանա, որովհետեւ, ի վերջո, պատասխանատուն Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, եւ նա ինքը պետք է մարտի 1-ի հանձնաժողովում գար ու խոսեր։ Եվ եթե ասում էր՝ թող մի զոհը ես լինեմ, ապա թող գնար Մյասնիկյանի արձանի մոտ։ Ի՞նչ է նշանակում, թե թիկնապահները չէին ապահովում անվտանգությունը։ Դա այն ժամանակ էր, երբ նա այնտեղ պետք է լիներ»: Ըստ նրա, ՀԱԿ-ն այնքան էլ շահագրգռված չէր, որ Նիկոլ Փաշինյանն ԱԺ լրացուցիչ ընտրություններում հաղթի. «Այն ռեսուրսը, որ ունեին, իրենք չօգտագործեցին, որովհետեւ, ի վերջո, ամբողջ մի ընտրատարածքում ընդամենը 5 հազար մարդ բերել ընտրության, երբ 50 հազար ընտրող կա, արդեն նշանակում է, որ այն ձեւով չէին պայքարում»: Այս ամենի բացատրությունը, ըստ բանախոսի, հետեւյալն է. «ՀԱԿ-ում լիդերության լուրջ խնդիր կա»։ Նա համոզված է. «2012-ին Նիկոլի վարկանիշն ավելի բարձր է լինելու, քան Լեւոն Տեր-Պետրոսյանինը: Այն, ինչ հիմա Նիկոլի հետ է կատարվում, բոլորին վնաս է. ոչ պետությանն է օգուտ, ոչ իշխանություններին, ոչ, բնականաբար, Նիկոլին, ոչ այն քաղաքական ուժերին, որոնք Հայաստանի լավն են ուզում՝ բացառությամբ մի քանի հոգու, որ խանդի պահ կար (ընդ որում, դա իշխանության մեջ չի)։ Գիտե՞ք ինչ՝ մեկը 16-րդ հարկից իջնում է, մյուսը՝ բարձրանում, աստիճանին ինչ-որ մի պահ հանդիպում են, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը ու Նիկոլը շուտով կհանդիպեն չեմ իմանում՝ որ հարկում։ Նիկոլը մոնոտոն աճում է, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ մոնոտոն նահանջում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել