Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆԻ «ՊՈՐՏԸ ՏԵՂԸ ԴՆԵԼԸ» ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆ ՉԷ

Հունվար 23,2010 00:00

ԱԳ նախարարի այս դիտարկմանն ի պատասխան՝ ԱԳՆ նախկին խոսնակը հիշեցնում է, որ Հայաստանը չի արձագանքում նաեւ այլ պետությունների ու միջազգային կազմակերպությունների մեղադրանքներին:

\"\"

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ասուլիսում պատասխանելով այն պնդումներին, թե պաշտոնական Երեւանն Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությանը կա՛մ չի արձագանքում, կա՛մ շատ ուշ է արձագանքում՝ ասաց. «Չեմ կարծում, որ մենք չենք արձագանքում: Շատ անգամ ադրբեջանցիներն են փնտրում արձագանքներ մեր հայտարարություններին եւ չեն գտնում, թե ինչպես պետք է պատասխանել: Պետք է տարբերել 3 բան՝ քարոզչություն, հակաքարոզչություն եւ պաշտոնական դիրքորոշումների արտահայտում: Եթե մենք վարեինք բանակցություններ՝ բանակցությունների համար, գուցե եւ գերակշռողը կլինեին հենց քարոզչությունը եւ հակաքարոզչությունը, ինչը տեսնում ենք Ադրբեջանի կողմից, այսպես կոչված՝ քարոզչական փորձեր, որոնք հանգեցնում են հիստերիկ քսենոֆոբիայի, որոնք խոչընդոտներ են ստեղծում բանակցային գործընթացի համար: Միշտ չէ, որ մենք հայտարարությանը պետք է հայտարարությամբ պատասխանենք: Չնայած ես հասկանում եմ, որ որոշ մարդիկ կարծում են, թե լեզվակռիվը կամ, ներողություն, «պորտը տեղը դնելը» հերոսություն է»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ի տարբերություն նախկին ԱԳ նախարարի՝ Էդվարդ Նալբանդյանն այդքան շատ ասուլիսներ չի տալիս՝ «Կուզենայի դա շտկվի, եւ ԶԼՄ-ների հետ աշխատանքն ավելի հաճախակի դառնա», ԱԳ նախարարը պատասխանեց, որ 2009-ին 40 ասուլիս է եղել: «Իհարկե, արտաքին քաղաքականություն միանշանա՛կ դժվար է իրականացնել, եթե չկա աջակցություն հանրային կարծիքի կողմից,- նաեւ նկատեց պրն Նալբանդյանը:- Բայց ԱԳ նախարարի առաջին խնդիրներից մեկն այն է, որ միջազգային լրատվական միջոցների հետ աշխատի եւ դրսի քաղաքական կենտրոնների հետ»:

Քիչ անց հավելեց. «Դիվանագիտության մեջ արդյունքի հասնելու համար առաջնահերթն այն ջանքերն են, որոնք մակերեսին պետք է չփայլեն: Այնպես չի որ՝ Ըռ ՊՈ կցՔՍՌվ, Ու ՊՈ ՎՏսՏՊպՓ, այսինքն, տեսեք՝ ինչե՜ր ենք արել: Հասկանո՞ւմ եք՝ պետք է գործը արվի, ու եթե խոսքը գնում է ճառ ասելու կամ զանգ կախելու մասին՝ ես նախընտրում եմ երկրորդը: Իհարկե, դա չի նշանակում, որ արտգործնախարարը պետք է ճառ չասի կամ չխոսի»:

Էդվարդ Նալբանդյանի այս պնդումներին անդրադառնալու խնդրանքով դիմեցինք ԱԳՆ նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանին, որի պաշտոնավարման օրոք «Ինֆորմացիայի ազատության կենտրոնն» ԱԳՆ-ն գնահատել էր որպես ամենաբաց կառույց: Իսկ այժմ արդեն ՀԱԿ արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը մշտապես պնդում է, թե պաշտոնական Երեւանն անարձագանք է թողնում մեր երկրին վերաբերող շատ հայտարարություններ: Եվ երեկ էլ նա վերահաստատեց իր այդ պնդումը. «Իրականում Հայաստանը չի արձագանքում ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Թուրքիայի, վերջերս նաեւ Վրաստանի եւ այլ երկրների՝ Հայաստանի վրա հարձակումներին: Կարծում եմ, որ հերթական անգամ Նալբանդյանը փորձ է անում ապակողմնորոշել մեր հասարակությանը: Իլհամ Ալիեւի ռազմատենչ հայտարարությունից անմիջապես հետո, առանց միջազգային ու Հայաստանի հանրությանը մեր դժգոհությունը կամ գնահատականը փոխանցելու՝ լռակյաց նստեցինք նրա հետ բանակցությունների՝ Մյունխենում: Նոր տարվա ալիեւյան հարձակումները նույնպես չհակադարձվեցին համարժեք կերպով: Չարաբաստիկ արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիայի նախագահը, վարչապետն ու ԱԳ նախարարը շարունակաբար՝ մի քանի տասնյակ անգամ մեզ անվանում էին օկուպանտ եւ մեղադրում հողերի զավթման մեջ: Դուք հիշո՞ւմ եք, որ գեթ մեկ պաշտոնական արձագանք լինի, եւ մենք հակադարձենք Թուրքիայի այդ մեղադրանքներին: ՀՀ իշխանությունները չարձագանքեցին անգամ Սահակաշվիլու աննախադեպ հայտարարություններին՝ ԼՂ հակամարտությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում կարգավորելու վերաբերյալ: Նույն քար լռությունն է պահպանվել մշտապես նաեւ այլ պետությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների՝ նման հայտարարություններից հետո: Միջազգային կազմակերպությունները (Human Rights Watch, Freedom House, Heritage Foundation) օրերս երեք զեկույց են հրապարակել. բոլորում կան խայտառակ մեղադրանքներ Հայաստանի իշխանություններին՝ դուք լսե՞լ եք ՀՀ ԱԳՆ արձագանքը: Ջուղայի գերեզմանոցը հրաձգարան դարձնելուց հետո որեւէ բան արվե՞լ է միջազգային հանրության արձագանքը ստանալու համար: Ինքներդ դատեք, թե ինչ որակի արտաքին գերատեսչության ղեկավար մենք ունենք այսօր: Առիթի դեպքում կանդրադառնամ նաեւ զանգ կախելուն՝ այդ ուղղության վրա միայն ձախողումներ են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել