Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նպատակը մասնակցությունն ապահովելն էր

Հունվար 22,2010 00:00

\"\"Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում մեր երկրի միակ ներկայացուցիչը ամերիկաբնակ Պիեռ Բալյանն էր, որը նաեւ Հայաստանի քաղաքացիություն ունի:
27-ամյա մենասահորդը, որը մարզվում է Արի Զաքարյանի ղեկավարությամբ, տղամարդկանց մրցաշարի կարճ ծրագրի կատարումից հետո հայտավորված 38 մասնակիցների մեջ գրավեց վերջին տեղը (մեկ մարզիկ չմտավ սահադաշտ) եւ դուրս մնաց պայքարից: Կանոնակարգի համաձայն, եզրափակիչ փուլ անցնում են 1-20-րդ տեղերն զբաղեցնողները:
Մեկնաբանելով մարզիկի այս արդյունքը՝ երեկ մարզաձեւի ֆեդերացիայում մեզ ասացին, որ Պիեռ Բալյանի հետ նախապես հույսեր չեն կապել: Նա մրցավայր է գործուղվել միայն Հայաստանի մասնակցությունն ապահովելու նպատակով, ինչը գեղասահքի համաշխարհային ու եվրոպական ֆեդերացիաների համար շատ կարեւոր հանգամանք է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել