Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հակառակ դիրքեր

Հունվար 22,2010 00:00

\"\"Լոս Անջելեսում 37 շախմատիստների մասնակցությամբ անցկացված բաց առաջնությունում գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը (ԱՄՆ) եւ միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը (Հայաստան), հինգ հնարավորից վաստակելով 4,0-ական միավոր, նշված հերթականությամբ գրավեցին առաջին եւ երկրորդ տեղերը:
Իսկ ահա Վեյկ-ան-Զեեում շարունակվող «Corus» մրցաշարում անհաջողությունները շարունակում են հետապնդել Միացյալ Նահանգները ներկայացնող Վարուժան Հակոբյանին: Չորրորդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով պարտվեց Էրվին Լ՝ Ամիին եւ 1,0 միավորով նախավերջին՝ 13-րդ տեղում է:
Երեկ Վեյկ-ան-Զեեում հանգստի օր էր: Այսօր Վարուժան Հակոբյանը խաղալու է Հնդկաստանի ներկայացուցիչ Պհարիմարջան Նեգիի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել