Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ոմանց մրցանակ տրվեց, ոմանց՝ ոչ

Հունվար 22,2010 00:00

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գրականության եւ արվեստի բնագավառում 2009թ. պետական մրցանակներ է հանձնել գրականության եւ հրապարակախոսության, երաժշտության, կերպարվեստի, ճարտարապետության եւ քաղաքաշինության ոլորտների այն ներկայացուցիչներին, որոնց ստեղծագործությունները մրցութային հանձնախմբերը ճանաչել են լավագույնը: Ինչպես քանիցս տեղեկացրել ենք, մրցանակ չի հանձնվել թատերարվեստ եւ կինո բնագավառում, չնայած նախագահի նշանակած մասնագիտական հանձնախումբը առանձնացրել էր տիկնիկային թատրոնի «Ak. Ak.» ներկայացումը (բեմադրիչ՝ Ռուբեն Բաբայան):
Նախագահը շնորհավորել է մրցանակակիրներին` գոհունակություն հայտնելով, որ պետական պարգեւների հանձնումն արդեն ավանդական բնույթ է կրում: Նա նաեւ նշել է, որ ժամանակն է, որպեսզի ընդլայնվի նաեւ պետական մրցանակների ընդգրկումը եւ սահմանվեն երկու նոր մրցանակներ` ճշգրիտ եւ բնական, հումանիտար եւ հասարակական գիտությունների բնագավառներում: Երկրի ղեկավարը հայտնել է, որ նաեւ որոշում է կայացվել մեծացնել մրցանակային ֆոնդը` կրկնապատկելով մրցանակակիրներին տրվող դրամական խրախուսանքի չափը:
Ս. Սարգսյանն ասել է, որ թեեւ ֆինանսատնտեսական ճգնաժամը ծանր հարված հասցրեց Հայաստանին, եւ դրա հետ կապված դժվարությունները դեռեւս ամբողջովին հաղթահարված չեն, սակայն, այդ ամենով հանդերձ, պետությունը պետք է անգամ նման դժվարին պահին չմոռանա գրականության, մշակույթի, գիտնականի դերակատարության կարեւորությունը եւ դա ցույց տա ոչ միայն խոսքով, այլեւ գործով:
Հավելենք, որ «Առավոտը» հրավիրված չէր երեկվա միջոցառմանը. հուսանք՝ պատճառն այն չէ, որ մի քանի անգամ անդրադարձել ենք մրցանակների շնորհման հետ կապված կնճռոտ խնդիրներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել