Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԻՐԱՆԻ ՀՅՈՒՊԱՏՈՍԸ ՆՈՐՎԵԳԻԱՅՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆ Է ԽՆԴՐՈՒՄ

Հունվար 22,2010 00:00

Օսլոյում Իրանի դեսպանությանը կից հյուպատոս Մոհամմադ Ռեզա Հեյդարին, որն իր պաշտոնին հրաժեշտ էր տվել դեռեւս այս տարեսկզբին, հաստատել է իրեն քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով Նորվեգիային դիմելու իր մտադրությունը: Նրա ասելով, զբաղեցրած պաշտոնից հեռանալու որոշումն ինքն ընդունել է դեկտեմբերի 27-ին՝ Թեհրանում տեղի ունեցած հետընտրական բողոքի ցույցերը երկրի իշխանության կողմից դաժանորեն ճնշելուց հետո: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի փոխանցմամբ, պաշտոնանկությունից հետո նորվեգական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, թե Հեյդարին քննարկում է Իրան վերադառնալու հնարավորությունը, սակայն նկատի ունենալով «իր ընտանիքի եւ հատկապես երեխաների» անվտանգության սպառնալիքը, դիվանագետը, այնուամենայնիվ, որոշել է ժամանակավորապես մնալ Նորվեգիայում:
Հեյդարին Օսլոյում Իրանի դեսպանությունում աշխատել է մոտ երկու տարի, իսկ մինչ այդ նա դիվանագիտական ծառայության մեջ է գտնվել Գերմանիայում եւ Վրաստանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել