Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼՈԲՈՆ ՍԵԼԱՅԱՅԻՆ «ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎՈԳԻՐ» ԿՇՆՈՐՀԻ

Հունվար 22,2010 00:00

Հոնդուրասի նորընտիր նախագահ Պորֆիրո Լոբոն մտադիր է «պահպանության պատվոգիր» տալ երկրում խռովության արդյունքում տապալված նախկին նախագահ Մանուել Սելայային, որպեսզի նա կարողանա մեկնել արտերկիր: Այդ մասին Լոբոն հայտարարել է Դոմինիկյան Հանրապետություն (ԴՀ) կատարած այցի ժամանակ: Նա հայտարարել է, թե համապատասխան փաստաթուղթը Սելայայի օգտին նա կստորագրի հունվարի 27-ին կայանալիք իր երդմնակալության արարողությունից անմիջապես հետո: Այդպիսի փաստաթուղթ ունենալուց հետո Հոնդուրասի նախկին նախագահ Սելայան հնարավորություն կունենա «պատվավոր հյուրի» կարգավիճակով իր ընտանիքի եւ մերձավոր զինակիցների հետ այցելել ԴՀ կամ այնտեղ քաղաքական ապաստան խնդրել, ինչը նա չէր կարող անել երկրի դե-ֆակտո կառավարության օրոք:
Հոնդուրասի եւ Դոմինիկյան Հանրապետության նախագահները նախօրեին մի փաստաթուղթ էին ստորագրել, որում մասնավորապես ասված է, որ Հոնդուրասի ընտրված նախագահը «գլխավորելու է կառավարությունը, որը հարգելու է քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները եւ չի հետապնդելու նրանց իրենց քաղաքական, կրոնական եւ այլ համոզմունքների համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել