Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻՐԱՔԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ՆԱԽԱՁԵՌՆԵԼ

Հունվար 22,2010 00:00

«ԼՁԸՀ-ՁԸհհ»-ը տեղեկացնում է, որ Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին (նկարում) նախաձեռնել է հետաքննել \"\"մարտի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին հարյուրավոր սունի թեկնածուների մասնակցության արգելքը: Բանն այն է, որ «Արդարություն եւ կայունություն» կոմիտեի որոշմամբ, ընտրողների ցուցակից հանվել էին 511 սունի թեկնածուների անունները՝ այն պատճառաբանությամբ, թե նրանք նախկինում առնչություններ են ունեցել երկրում այլեւս արգելված «Բաաս» կուսակցության եւ Սադամ Հուսեյնի ռեժիմի հետ:
Հինգշաբթի օրը նախագահ Թալաբանին հայտարարել է, թե նախագահական խորհուրդը կքննարկի այդ արգելքի օրինականությունը՝ առաջին հերթին ելնելով այն բանից, թե Կոմիտեն ընդհանրապես ունի՞ խորհրդարանի լիազորությունը՝ նման որոշում կայացնելու համար: Ինքը՝ նախագահը, իր կտրական անհամաձայնությունն է հայտնել նման «մաղվածքի» առնչությամբ, որը սկզբունքորեն ստվերում է սպասվող ընտրությունների լեգիտիմությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել