Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄՏՐԱԿՎՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԸ

Հունվար 22,2010 00:00

Սաուդյան Արաբիայում 13-ամյա մի դպրոցական աղջիկ դատապարտվել է մտրակի 90 հարվածի եւ երկամսյա բանտարկության՝ այն բանից հետո, երբ դպրոցի տնօրենը նրան «բռնացրել» է տեսախցիկ ունեցող բջջային հեռախոս ունենալու մեջ: Այս երկրի դպրոցներում արգելված է բջջայիններ ունենալ: Բացի այդ, դպրոցականին մեղադրել են նաեւ ուսուցչուհու հետ կոպիտ վարվելու մեջ: Բրիտանական «The Daily Mail» թերթը փոխանցում է, որ մարմնական վնասվածքներ հասցնող պատիժներ Սաուդյան Արաբիայում կիրառվում են նաեւ դեռահասների նկատմամբ, ինչը բազմիցս է դատապարտվել իրավապաշտպան կազմակերպությունների կողմից: Այսպես, երեք տարի առաջ 12-18 տարեկան 16 դպրոցականներ ուսուցչի նկատմամբ ագրեսիվ պահվածքի համար ենթարկվել էին ավելի դաժան պատժի՝ ստանալով մտրակի 500-600 հարված:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել