Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատական գործ՝ «ուկրաինացիների ցեղասպանությունն» ուրանալու համար

Հունվար 22,2010 00:00

\"\"Հինգշաբթի, Ուկրաինայի պատմության մեջ առաջին անգամ, դատական գործ է հարուցվել 1932-33թթ. «Գոլոդոմորը»՝ որպես ուկրաինացիների ցեղասպանություն, հրապարակայնորեն կասկածի տակ առնելու համար:
Երեկ Դոնեցկի մարզի Նովոազովսկի շրջանային դատարանում դատաքննություն է սկսվել, որտեղ որպես պատասխանող կողմ հանդես է գալիս «Ռոդնոյե Պրիազովիե» շրջանային թերթի խմբագիր Սերգեյ Շվեդկոն, որն իր թերթում «Գոլոդոմո՞րն է քայլում երկրում» վերտառությամբ հոդված էր հրապարակել: «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ի փոխանցմամբ, ուկրաինացի ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու եւ հրապարակումը՝ որպես 30-ականների ողբերգության զոհերի հիշատակի հանդեպ անարգանք համարելու հայցով դատարան է դիմել տեղի գործարար Վասիլի Կովալենկոն:
Շվեդկոն իր նկատմամբ ներկայացված հայցում, սակայն, քաղաքական ենթատեքստ է տեսնում եւ պատրաստ է պաշտպանվել, ով կասկածի տակ է առնում, թե «Գոլոդոմորը» կարելի է անվանել կոնկրետ էթնիկ խմբի կանխամտածված սպանություն՝ ցեղասպանություն: Հիշեցնենք, որ Կիեւի վճռաբեկ դատարանը միայն վերջերս է որոշում կայացրել, որով «Գոլոդոմորը» ճանաչել է որպես ուկրաինացիների ցեղասպանություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել