Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրքական ժանդարմերիան ձերբակալել է Իգդիրի քաղաքապետին

Հունվար 22,2010 00:00

\"\"Թուրքիայում ձերբակալվել է քրդամետ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության անդամ, Իգդիրի քաղաքապետ Մեհմեդ Նուրի Գյունեշը։ Թուրքական «Hurriyet»-ի փոխանցմամբ՝ հունվարի 21-ի առավոտյան ժանդարմերիայի ներկայացուցիչները Իգդիրի քաղաքապետի եւ կուսակցության եւս 10 անդամի տներում խուզարկություն են իրականացրել եւ իրենց հետ տարել նաեւ Իգդիրի քաղաքապետին։ «News.am»-ը հիշեցնում է, որ Իգդիրի ներկայիս քաղաքապետ Մեհմեդ Նուրի Գյունեշը ընտրվել է 2009թ. մարտի 29-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում։ Վերջինս Թուրքիայի Հանրապետության ստեղծումից ի վեր Իգդիրի առաջին քուրդ քաղաքապետն է։ Մինչ այդ, տարիներ ի վեր Իգդիրում ադրբեջանական բնակչության գերակշիռ մեծամասնության պատճառով՝ քաղաքապետեր են ընտրվել ադրբեջանցիներ։
Իգդիրի բնակչությունը երկփեղկված է երկու հավասար մասի։ Իգդիրի ադրբեջանցիները դեմ են առանց Ղարաբաղի խնդրի լուծման՝ հայ-թուրքական սահմանի բացմանը, իսկ քրդերը պնդում են, որ սահմանները պետք է բացվեն առանց նախապայմանների։


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել