Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայերը լավագույնների մեջ են

Հունվար 22,2010 00:00

Հունվարի 21-ին Կալկաթայի նշանավոր La Martiniere ավագ դպրոցի երեք հազար աշակերտներից քսանը ընտրվել են պատվավոր ավագ աշակերտներ, որոնց թվում են մեր երեք հայորդիները: Ինչպես հաղորդում է «Նոյյան տապանը»՝ հղում կատարելով Հայոց մարդասիրական ճեմարանի տեղեկատվական կենտրոնին, նորանշանակ ավագներին հանձնվել են վկայականներ եւ հատուկ փողկապներ:
Հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ ընտրվածները Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի սաներ Անդրանիկ Գեւորգյանը, Կարեն Մկրտչյանը (Հայաստան) եւ Արմեն Մարգարյանն (Իրան) են, ովքեր այժմ ավագ դպրոցի իրենց կրթությունը շարունակում են Կալկաթայի La Martiniere-ում:
Ավագների ընտրությունը կատարելիս դպրոցի տնօրինությունը եւ ուսուցիչները հաշվի են առնում աշակերտների ունակությունները, ուսման մեջ ունեցած առաջադիմությունն ու վարքը:
Հանդիսությանը հրավիրվել է Հնդկահայոց հոգեւոր հովիվ, Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ, ուսանողների խնամակալ Հայր Խորենը: Նա շնորհակալություն է հայտնել դպրոցի տնօրեն Սունիրմալ Չաքրավարթին՝ հայ աշակերտների կրթության եւ դաստիարակության հանդեպ ցուցաբերած առանձնակի ուշադրության համար, իսկ աշակերտների համար պատվաբեր է համարել նման պատասխանատվության ստանձնումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել