Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դիվանագիտություն են անում

Հունվար 22,2010 00:00

\"\"Ինչպես հաղորդում է panorama.am-ը՝ երեկ Հայաստանում հավատարմագրված դիվանագետների կանանց «Բարի գալուստ, Հայաստան» ասոցիացիայի նախագահ Նատալյա Նալբանդյանը՝ Երեւանի քաղաքապետարանի կրթության եւ գիտության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի, Հայաստանում Ղազախստանի դեսպանության խորհրդականի տիկին Գուլժազիրա Խաիռովայի եւ «Թամար տատիկ» ձեռնարկության գործադիր տնօրեն Վերա Գրիգորյանի աջակցությամբ, կազմակերպել էր հերթական միջոցառումը՝ այցելություն մայրաքաղաքի հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների N2, N6 եւ N8 դպրոցներ:
Հյուրերը մասնակցել են մանուկների կազմակերպած հուզիչ հանդեսներին, հանդիպել մանկավարժների հետ, դպրոցների կարիքների վերաբերյալ զրուցել տնօրեններ Համլետ Ղազարյանի, Սլավիկ Գրիգորյանի եւ Վարդուհի Խեբոյանի հետ: Դպրոցականները ստացել են ամանորի նվերներ, գրքեր, մարզահագուստ եւ քաղցրավենիք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել