Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գրկիր ինձ

Հունվար 22,2010 00:00

\"\"Երեկ՝ հունվարի 21-ին, աշխարհում նշվում էր Գրկախառնությունների միջազգային օրը (International Hug Day): Անսովոր այս տոնն առաջին անգամ սկսել են նշել ԱՄՆ-ում՝ 1986թ.: Այդ ժամանակ տոնը կոչվում էր Գրկախառնությունների ազգային օր, սակայն հետագայում այն տարածվեց աշխարհով մեկ։ Այս մասին հաղորդում է Լivejournal.com-ը, որին մեջբերել է tert.am-ը: Ըստ ավանդույթի՝ այս օրը կարելի է բարեկամաբար գրկախառնվել նույնիսկ անծանոթների հետ: Չնայած Գրկախառնությունների տոնն այնքան էլ երկար պատմություն չունի՝ այսօր դժվար է գտնել դրա հեղինակին: Հայտնի չէ՝ ում մտքով է առաջին անգամ անցել նման ինտիմ տոն հիմնելու գաղափարը, եւ ինչու է այն նշելու ամսաթիվ ընտրվել հենց հունվարի 21-ը: Համարվում է, որ այս տոնն առաջին անգամ սկսել են նշել ուսանողական միջավայրում: Հոգեբանները կարծում են, որ մարդիկ, ովքեր ձգտում են գրկախառնության՝ անվտանգության, հարմարավետության եւ սիրո կարիք են զգում: Գրկախառնություններն ուղեկցում են մեզ մեր ամբողջ կյանքի ընթացքում: Մենք գրկախառնվում ենք ընկերների եւ հարազատների հետ՝ հանդիպման եւ բաժանման ժամանակ, գրկախառնվում ենք՝ մեր ուրախությունն ու երախտագիտությունն արտահայտելու համար:
Մեր կողմից ավելացնենք, որ նմանատիպ մի օր էլ կա միջազգային օրացույցում, որը կոչվում է Free hugs՝ «Ազատ (կամ՝ ձրի) գրկախառնություններ», եւ որը նշվում է ամռան վերջին օրը՝ օգոստոսի 31-ին: Այս օրը արդեն Երեւանում էլ է մեծ տարածում ստացել (տես՝ «Առավոտ», «Անվճար գրկախառնություններ Երեւանում», 27.08.09):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել