Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ԱՃ՝ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

Հունվար 22,2010 00:00

Հունվարի 13-ին եւ 15-ին «Առավոտը» տեղեկացրել է, որ Հայաստանի մարզերում՝ մասնավորապես եւ ողջ հանրապետությունում՝ ընդհանրապես, 2009 թվականին արձանագրվել է ծնունդների աճ:
Իսկ ըստ «Մեդիամաքս» գործակալության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էլ են անցած տարի աճել ամուսնությունների թիվը եւ ծնելիության ցուցանիշը: Այս մասին հայտարարել է ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար Նարինե Ասծատրյանը: Ամուսնությունների խթանման նոր ծրագրի շնորհիվ 2009 թվականին ԼՂՀ-ում գրանցվել է 947 նոր ընտանիք, ինչը զգալիորեն գերազանցում է պետության անկախության տարիների միջին տարեկան ցուցանիշը: Նախնական տվյալներով, նախորդ տարի ԼՂՀ-ում ծնվել է 2821 երեխա, ինչը 16.7%-ով գերազանցում է 2008 թվականի ցուցանիշը: 2009-ին Ղարաբաղում սոցիալական պաշտպանության նպաստները կազմել են մոտ 16 միլիարդ դրամ՝ պետբյուջեի ծախսերի 27.2%-ը՝ 17.4%-ով ավելի, քան 2008 թվականին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել