Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԹԱՄԱՇԱ»

Հունվար 22,2010 00:00

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, ղարաբաղցի զինծառայողները ադրբեջանցի զինծառայողների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի վկաներն են դարձել:
Չորեքշաբթի՝ հունվարի 20-ին, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հարավարեւելյան հատվածում՝ Ֆիզուլու ուղղությամբ տեղակայված հակառակորդի դիրքերից մեկում առավոտյան ժամը 10-ի սահմաններում միջանձնային, ոչ կանոնադրական փոխհարաբերությունների հողի վրա տեղի է ունեցել միջադեպ, որը նկատել եւ արձանագրել են հայ դիրքապահները: Վերջիններիս հավաստմամբ, դեպքը տեղի է ունեցել ադրբեջանական հենակետին մերձակա բաց տարածքում: 7 ասկյարների միջեւ ծավալած վեճը վերածվել է ծեծկռտուքի, իսկ այնուհետեւ լսվել են փոխհրաձգության ձայներ: Քիչ անց դեպքի վայր է եկել շտապօգնության մի մեքենա եւ իսկույն հեռացել: Ղարաբաղի ՊՆ-ն հաստատված տեղեկություն ունի, որ շտապօգնության մեքենայով տեղափոխել են միջադեպի հետեւանքով տուժած մահամերձ մի զինվորի:
Դեպքից անմիջապես հետո ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, թե իբր իրենք զինված հայ զինվոր են սպանել, ով փորձում էր անցնել շփման գիծը: Մեկնաբանելով ադրբեջանական աղբյուրների կողմից տարածած այս տեղեկատվությունը՝ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը նկատում է, որ ադրբեջանական կողմը, իր սովորության համաձայն, փորձում է դեպքերը ներկայացնել գլխիվայր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել