Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՐԳԵՑԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՀԻՇԱՏԱԿԸ

Հունվար 22,2010 00:00

\"\"
Այսպիսին է Լեռնամերձը եւ ապրիլի 22-ին,
եւ հունվարի 21-ին:

Երեկ ՀԿԿ ղեկավարները՝ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի գլխավորությամբ, կարմիր մեխակներ են դրել կուսակցության հիմնադրի կիսանդրուն՝ ի հիշատակ նրա մահվան տարելիցի: Վլադիմիր Իլյիչի եզակի հուշարձաններից մեկը պահպանվել է Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղում: Կոմկուսի Էջմիածնի շրջանային կազմակերպությունը ձեռքերը ծալած չէր նստել. Լեռնամերձը երեկ զարդարված էր կոմունիստական բոլոր ատրիբուտներով՝ կարմիր դրոշներ, պիոներներ: Միջոցառմանը ներկա էր գրեթե ողջ գյուղը՝ մեծից փոքր:
Տարեցներին հաճելի էր վերհիշել իրենց կյանքի ապրած տարիները, իսկ երիտասարդներին ու երեխաներին՝ հետաքրքիր: Քանի որ լեռնամերձցիները ամեն օր չէ, որ հնարավորություն են ունենում Երեւանից ժամանած այրերի հետ շփվելու՝ առիթը բաց չթողեցին ընկեր Թովմասյանից ստանալու իրենց հուզող հարցերի պատասխանները: Վերջինս հավաստիացրեց, որ լենինյան գաղափարներն այսօր էլ արդիական են եւ քաղաքական դաշտում դեռ կզբաղեցնեն իրենց արժանի տեղը, քանի որ այդ գաղափարախոսությունը հիմնված է արդարության եւ բարոյականության վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել