Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հունվար 22,2010 00:00

Կալանավորել են հղի կնոջը

Լենինգրադի մարզում ոստիկանությունը կալանավորել է հղի կնոջ, որին կասկածում են 3-ամյա որդուն տանջամահ անելու մեջ: Ըստ գործի նյութերի, 2010թ. հունվարի 8-ին Սանկտ Պետերբուրգի մի հիվանդանոց են բերել տղային՝ փակ գանգուղեղային վնասվածք ախտորոշումով: Վնասվել է նաեւ որովայնը, կան բազմաթիվ հեմատոմաներ մարմնի եւ վերջույթների վրա: Երեխայի կյանքը փրկել չի հաջողվել: Հետաքննությունը պարզել է, որ հունվարի 7-ին երեխայի մայրը՝ Սվետլանա Արտյուշինան, պատժել է երեխային՝ առանց թույլտվության մեղր ուտելու համար: Մայրը ստիպել է երեխային ուտել ամանի մեջ եղած մեղրը մինչեւ վերջ, այնուհետեւ անկյուն է կանգնեցրել եւ չի թողել, որ գնա զուգարան: Տեսնելով, որ երեխան «տակն է անում», մայրը գազազել է եւ սկսել նրա գլուխը խփել գետնին: Այնուհետեւ սադիստ մայրը որոշ ժամանակ նստեցրել է երեխային սառը ջրի մեջ:
Նույն բնակարանում բնակվել է եւս մի կին՝ իր երեխաների հետ: Ընդ որում, այդ երկու կանայք հաճախ են չարաշահել ալկոհոլը: Նրանք միասին պատժիչ գործողություններ եւ նոր մարմնապատիժներ են հորինել երեխայի համար: Օրինակ, ստիպել են տղային աթոռի վրայից անընդհատ թռչել, ինչի հետեւանքով երեխան ընկել է հատակին եւ վնասվել:
Սվետլանա Արտյուշինան, որը հղիության 7-րդ ամսում է, եւս երեք զավակ ունի, որոնց նույնպես ժամանակ առ ժամանակ պատժել է: Երեխայի մահվան առիթով հարուցվել է քրգործ՝ դիտավորյալ ծանր վնասվածք հասցնելը՝ մահվան ելքով հոդվածով:
Այժմ քննարկվում է Արտյուշինայի եւ նրա ընկերուհու հանդեպ խափանման միջոցի մասին հարցը:

Ատելության հողի վրա

Բիշքեկ-Մոսկվա գնացքի զուգարաններից մեկում մի կին փորձել է խեղդել սեփական աղջկան: 5-ամյա երեխային փրկել են ուղեւորները եւ ուղեկցորդը: Այժմ երեխան գտնվում է Օրենբուրգի մարզի Սոլ-Իլեցք քաղաքի հիվանդանոցում, իսկ մորը իրավապահները տեղավորել են քաղաքի հոգեբուժարանում: Երեխային սպանելու փորձը 32-ամյա կինը կատարել է ատելության նոպայի ժամանակ:

Հարձակում՝ սպանության նպատակով

Ալթայի երկրամասում իրավապահները կալանավորել են մի տղամարդու, որը վառել է իր նորածին զարմուհուն: Հետաքննությունը պարզել է, որ Կոո գյուղի 30-ամյա բնակիչը հարբած վիճակում հյուր էր գնացել իր եղբոր տուն: Տեսնելով, որ եղբայրը եւ նրա կինը կարճ ժամանակով սենյակից դուրս են եկել, նա մահճակալից վերցրել է երեխային եւ սենյակում գտնվող մյուս զարմիկների աչքի առաջ՝ նետել է վառարանը: Սենյակ մտնելուն պես մայրը երեխային դուրս է հանել վառարանից, սակայն նորածինը հասցրել է ստանալ մահացու այրվածքներ: Հանցագործին նշանակել են ստացիոնար հոգեբանական փորձաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել