Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

13 ՀԱՂՈՐԴՈՒՄ, 7 ՔՐԳՈՐԾ

Հունվար 22,2010 00:00

ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն, 2010թ. հունվարի 10-ին Երեւան քաղաքի թիվ 10 ընտրատարածքում կայացած ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություններին առնչվող միջադեպերի կապակցությամբ քաղաքացիներից, կազմակերպություններից եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից ստացվել է 13 հաղորդում ու ահազանգ:
Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության նախաձեռնությամբ ընթացք է տրվել ԶԼՄ-ների 7 հրապարակումների: Դրանցից 3-ով հարուցվել է քրեական գործ, 5-ով նյութերի նախապատրաստումը շարունակվում է, 8-ը կցվել է արդեն իսկ հարուցված քրգործերին եւ նախապատրաստվող նյութերին, 4-ով տրվել է գրավոր պարզաբանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել