ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, հունվարի 20-ին ահազանգ էր ստացվել, որ Շիրակի մարզի Կառնուտ գյուղի ջրամբարը (սառույցը կոտրվելու հետեւանքով) ձկնորս է ընկել: Ձկնորսը գտնվում էր ջրամբարի ափից մոտ 55 մ հեռավորության եւ 3 մ խորության վրա:
Դեպքի վայր մեկնած Սեւանի փրկարարների կողմից ջրամբարից դուրս է բերվել անձը չպարզված, 50-55 տարեկան տղամարդու դի եւ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին: