Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հրաժարվում են ՀԴՄ-ներ դնել

Հունվար 22,2010 00:00

\"\"Երեկ Ֆիրդուսի շուկայի աշխատակիցները առավոտից գործադուլ էին հայտարարել: Բանն այն է, որ, կառավարության որոշմամբ, այս տարվա հունվարի 1-ից շուկայի բոլոր առեւտրականները պետք է հաշվիչ դրամարկղեր տեղադրեին, ինչին կտրականապես դեմ են Ֆիրդուսի շուկայի աշխատակիցները: Նրանց հիմնավորմամբ՝ Ֆիրդուսի շուկայի տարածքը \"\"իրացման գոտի է եւ այն մոտ ապագայում ենթակա է քանդման, հետեւաբար անիմաստ է մեծ ծախսեր անել եւ ՀԴՄ-ներ գնել: Բացի այդ, իրենք հաստատագրված հարկեր են վճարում եւ ի վիճակի չեն հավելյալ ծախսեր կատարել, քանի որ հազիվ են ծայրը ծայրին հասցնում, եւ եթե այսպես շարունակվի, կլքեն Հայաստանը եւ կգնան Թուրքիա՝ աշխատելու: Մինչ լրագրողների հայտնվելը առեւտրականներն ու հարկայինի աշխատակիցները վիճում էին. առեւտրականները պահանջում էին նախ տարածքը բարելավել, հետո ՀԴՄ-ներ պահանջել:
Առեւտրականների գործադուլի ամբողջ ընթացքում ոստիկանները փակել էին շուկայի մուտքը, որպեսզի ցուցարարները չկարողանային շարժվել դեպի կառավարության շենք: Սակայն, այդուհանդերձ, շուկայի մոտ 300 աշխատակիցներ շարժվեցին Հանրապետության հրապարակ՝ կառավարության շենքի մոտ: Առեւտրականների վստահեցմամբ՝ իրենք ցույցեր են կազմակերպելու նաեւ Ազգային ժողովի շենքի մոտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել