Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՔԼՈՐԱԿՌԻՎ

Հունվար 22,2010 00:00

\"\"

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը մեկնաբանելով Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների միջեւ ՍԴ որոշման առիթով ծագած հեռակա բանավեճը՝ նախ շեշտեց, թե ինքը գործող դիվանագետ չէ ու կարող է իրեն ոչ դիվանագիտական արտահայտություններ թույլ տալ, ապա ասաց. «Դա երկու աքլորի խոսակցության նման է: Որեւէ մեկը ներկա չի եղել այդ խոսակցությանը: Մեկն ասում է՝ զանգեցի, տեղը դրեցի, հայտնեցի իմ մտահոգությունը, ասացի՝ չհամարձակվեք այլեւս  պատրվակներ փնտրել: Մյուսն էլ ասում է՝ ես տեղը դրեցի… Սա անհեթեթություն է եւ ներքին օգտագործման հերթական քայլ: Էդիկ Նալբանդյանն այնպես էլ հոդաբաշխ արտահայտություն անել չի կարողանում, հիմա չգիտենք, թե չլսած, չիմացած խոսակցության իր մեկնաբանությունն ինչքանո՞վ է իրական, թե՝ ինչի՞ց են խոսել: Հավանաբար խաշից, քյաբաբից կամ դոլմայից»:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել