Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ՏԵՐԵՎՆԵՐԸ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ ԵՆ ՔԱՂՑԿԵՂԻ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ

Հունվար 21,2010 00:00

Ամերիկացի գիտնականները բացահայտել են, որ ֆոլաթթուն եւ նրա ածանցյալները (վիտամին B 9), որոնք պարունակվում են ուտելի բանջարեղենի տերեւներում, ելակի մեջ, ինչպես նաեւ մտնում են վիտամինային պատրաստուկների բաղադրության մեջ, կանխարգելում են ծխողների մոտ թոքերի քաղցկեղի առաջացումը: Հետազոտությունն անց է կացվում 2001 թվականից ի վեր՝ քաղցկեղի ազգային ինստիտուտի աջակցությամբ: Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 1100 ծխող մարդ, որից 75%-ը՝ կին: Բոլոր մասնակիցներին համապատասխան ստուգման են ենթարկել եւ բացի այդ նրանք լրացրել են մի հարցաթերթիկ, որը վերաբերում էր նրանց սննդակարգին եւ մուլտիվիտամինների ընդունմանը: Գիտնականները գնահատել են քաղցկեղի զարգացման բարձր ռիսկի հետ կապ ունեցող 8 գեների մեթիլավորման մակարդակը: Ինչպես ցույց էին տվել նախկին հետազոտությունները, գեների մեթիլավորման բարձր մակարդակը հանդիսանում է քաղցկեղի առաջացման եւ զարգացման հիմնական մոլեկուլյար մեխանիզմներից մեկը: Ստուգումներից պարզ դարձավ, որ ծխողների թոքերի էպիթելերում մեթիլավորման ավելի մեծ հավանականություն ունեն «քաղցկեղային» երկու գեն՝ p16 եւ MGMT: Այնուհետեւ գիտնականները համեմատեցին գեների մեթիլավորման մակարդակը եւ կամավորների դիետաների յուրահատկությունները: Պարզվեց, որ մեծ քանակությամբ ֆոլաթթու օգտագործողների (ինչպես բնական, այնպես էլ մուլտիվիտամինների տեսքով) մոտ նշված գեները զգալիորեն քիչ են մեթիլավորված` ի տարբերություն մնացած մասնակիցների: Հետազոտողների կարծիքով, քաղցկեղի կանխարգելման բոլոր մեթոդների մշակման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել դիետայի ազդեցությունը քաղցկեղի զարգացման գործում: Վիտամին B9 առավել շատ պարունակվում է լյարդում, երիկամներում, բույսերի կանաչ տերեւներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել